«Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ…». Նիկոլ Փաշինյան

Կցանկանայի փաստել այն, որ միջազգային հանրության ջանքերը՝ այս անգամ Միացյալ Նահանգների միջնորդությամբ հրադադար հաստատելու ուղղությամբ, ձախողվել են։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի հետևանք՝ այսօր Արցախում, Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ»,- գրել է վարչապետը։

Հիշեցնենք, որ Արցախի Մարտակերտ քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի հարվածի հետևանքով կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ:  Այս մասին ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Կա քաղաքացիական առնվազն մեկ զոհ և մի քանի վիրավոր»,- ասաց Բեգլարյանը:

Մարտակերտի մեր գործընկեր Լուսինե Զաքարյանը փոխանցեց, որ այժմ քաղաքում անջատված է էլեկտրականությունը, քաղաքին հարվածներ են հասցրել մոտ 3 ժամ առաջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ