«Թշնամական երկու անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան…». Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանն ր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Թշնամական երկու անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան, մեր տղաների վարպետության շնորհիվ:
Փա ՛ռք Հայոց Բանակին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ Շեխեր, Ջիվանի, Ազոխ և հարակից այլ գյուղերում մարտերը շարունակվում են:

«Այո, հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ: Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, հայ զինվորի խելքին, հմտությանը, տոկունությանը: Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ նույնիսկ եթե ինչ-որ տեղ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին, և սա կրկնվում է գրեթե ամեն օր», — հայտարարեց Հովհաննիսյանը:

ՊՆ խոսնակը նշեց, որ «մեր ԱԹՍ-ների կիրառությունը քանակապես, ցավոք, մեծ չէ, բայց դրանք ունեն իրենց կիրառությունը»։ Եթե կարիք լինի այդ կիրառությունների նորանոր ապացույցների, կներկայացնեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ