Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պահպանում են հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պահպանում են հրադադարի ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:

«Այն պահպանվում է: Հրադադարի ռեժիմը պահպանվում է», — ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:

Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ