Ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը. մարտերը շարունակվում են

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ադրբեջանական բանակին հոկտեմբերի 26-ին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը: Այս մասին հոկտեմբերի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ, հարավ-արևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով, միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները: Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը, կոնկրետ տվյալ բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել, բայց մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը: Նույն ժամանակ, նախկինում նշված` Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, թողնելով մեքենաները, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են: Շեխեր, Ջիվանիկ և հարակից այլ գյուղերում որոնողական և ջախջախման գործողությունները շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ ադրբեջանական բանակը երեկ երեկոյան կարողացել է գրավել Կուբաթլուն և մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ:

«Այսօր էլ հայ գեներալի ու ժամկետայինի հակագրոհից փախուստի դիմեցին աշխարհի հզորներից համարվող հատուկջոկատայինները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։  Ադրբեջանական կողմըժամը 08:45-ի սահմաններումկոպտորեն խախտելով ԱՄՆում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունըհրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբՀակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններումթիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերըարձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից ԱդրբեջանիԹուրքիայի և վարձկանահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամհոկտեմբերի 10-ին Ռուսաստանիհոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասինսակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այնձեռնարկել դիվերսիոն գրոհներհրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ