«Արցախ»-ի ՊԲ-ն ոչնչացրել է իսրայելական հետախուզական և հարվածային անօդաչու սարք

«Արցախ»-ի ՊԲ-ն ոչնչացրել է Ադրբեջանի զինված ուժերի իսրայելական մեկ այլ հետախուզական և հարվածային անօդաչու սարք «IAI Harop»:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը:

Մասնավորապես ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ