Լավրովը խոսել է հակամարտությունների կարգավորման համար Թուրքիայի հետ փոխգործակցության մասին

Ռուսաստանը կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ աշխարհում ճգնաժամային իրավիճակները կարգավորելու համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, առանց խնդիրների: Որոշ հարցերի շուրջ մեր մոտեցումները միշտ չէ, որ համընկնում են,բայց  երբ ընդհանուր հայտարարներ ենք գտնում .., մենք օգտակար կերպով համատեղում ենք ջանքերը և օգնում շարժվել այն պայմանների ստեղծմանը, որոնք անհրաժեշտ են ճգնաժամային իրավիճակները լուծելու համար: Մենք կշարունակենք այս փոխգործակցությունը Թուրքիայի հետ », – ասել է Լավրովը Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ