«Անտեսե՛ք այդ ծաղրածուներին». Լապշինը` թուրքական բանակի համազգեստով աղջկա կողմից ՀՀ դրոշը վառելու տեսանյութի մասին

Ալեքսանդր Լապշինն  իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ադրբեջանցի աղջկա կողմից ՀՀ դրոշը վառելու սկանդալային տեսանյութի վերաբերյալ:

Նա նշել է, որ այս օրերին Հայաստանում բուռն քննարկում են տեսանյութը, որում թուրքական բանակի համազգեստով աղջիկը ցուցադրաբար այրում է ՀՀ դրոշը:

Լապշինը հայերին խորհուրդ է տվել այդ քայլից չվիրավորվել, քանի որ դա ընդամենը հիմարություն է և որ դաստիարակված ադրբեջանցիները երբեք այդքան չեն ստորանա, որ «այրեն ինչ-որ փալասներ»:

Դիմելով այլ պետության դրոշներն այրողներին՝ Լապշինը գրել է. «Նախևառաջ դուք դրանով ոչ մեկին ոչինչ չեք ապացուցի ու միայն հիմար վիճակում կհայտնվեք: Չինաստանում պատրաստված մի քանի կոպեկանոց զոլավոր փալասը, որում ո՛չ հոգի կա, ո՛չ իմաստ, պարզապես փալաս է»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ