ԱՄՆ-ի օդուժն Աֆղանստանում գրոհել Է թալիբների դիրքերի վրա

Ամերիկյան մարտական ինքնաթիռները Վարդաքի նահանգում, որը գտնվում Է երկրի կենտրոնում, գրոհել են «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցների դիրքերի վրա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 26-ին այդ մասին հայտնել Է աֆղանական 1 TV հեռուստաալիքը, մեջբերելով Աֆղանստանում ԱՄՆ-ի ուժերի ներկայացուցիչ գնդապետ Սոննի Լեգետի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ինքնաթիռները հոկտեմբերի լույս 26-ի գիշերը «թալիբների դիրքերին կետային հարված են հասցրել Վարդաքի նահանգի Ներհի գավառում»:

Ինչպես նշել Է Լեգետը, գրոհի արդյունքում ոչնչացվել Է «Թալիբանի» հինգ զինյալ: Ամերիկացի զինվորականը հավելել Է, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գրոհը կատարվել Է «աֆղանական անվտանգության ուժերի պաշտպանության նպատակով եւ չի հակասում հաշտության համաձայնագրին, որը կնքվել Է ԱՄՆ-ի եւ «Թալիբանի» միջեւ (Կատարի մայրաքաղաք) Դոհայում»:

Գործնականում ամերիկացի գնդապետի հայտարարության հետ միաժամանակ Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել Է, որ «Վարդաքում կառավարական ուժերի հակահարձակման շնորհիվ ոչնչացվել Է արմատական շարժման 26 կողմնակից»: Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը չի հիշատակել գործողությանն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մասնակցության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ