Ալիևը հայտարարել է, որ գնալու է «մինչև վերջ»

Ալիևը քիչ առաջ տեսաուղերձով դիմել է ժողովրդին, որտեղ, մասնավորապես, հայտարարել է, որ Բաքուն ղարաբաղյան հարցում գնալու է «մինչև վերջ»։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը չի պատրաստվում ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ չնայած Բաքվի բոլոր խնդրանքներին։

Բաքուն դեմ չէ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ժնևում, բայց բանակցություններում «իմաստ» է ակնկալում»,- հավելել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել թուրքական F-16 կործանիչների օգտագործումը: Նա նշել է, որ յուրաքանչյուր հարցազրույցում իրեն հարցնում են, թե որտեղի՞ց են Ադրբեջանի թուրքական F-16- ները:
«Բոլորն էլ գիտեն, որ դրանք գետնին են, որ եկել են զորավարժությունների, բայց պատերազմի բռնկումից հետո նրանք մնացին այստեղ», — ասել է Ալիևը։ Նրա խոսքով՝ կործանիչները օգնություն են Թուրքիայից:

«Եթե մեր նկատմամբ իրականացվի արտաքին ագրեսիա, մենք կօգտագործենք այս F-16- ները։ Բոլոր կողմերից ճնշում է սկսվել մեզ վրա: Ինչո՞ւ 28 տարի Մինսկի խումբը չկարողացավ լուծել այս խնդիրը: Ճամփորդություններ, հանդիպումներ, բանակցություններ.․․ Մենք արդեն կուշտ ենք այս բանակցություններից», — ասել է Ալիևը ժողովրդին ուղղված իր ուղերձում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ