Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին, ու նրանք ստիպված են բախվել հսկայական դժվարությունների. Մել Գիբսոն

«Խոր տխրությամբ իմացա վերջերս հայկական Արցախում հակամարտության սրման մասին: Ես շատ հայ ընկերներ ունեմ այստեղ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և նրանք խոսում են իրենց տառապանքների և սիրելիների կորստի մասին»: Տեսաուղերձով անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությանը՝ այս մասին ասել է աշխարհահռչակ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Մել Գիբսոնը՝ նշելով, որ ինքը մեծ հարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ.

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին: Նրանք շատ հաստատակամ և առատաձեռն են և ստիպված են բախվել հսկայական դժվարությունների, բայց այս մարդկանց կարողությունները, ինչպես դուք և ես գիտենք, անվերջ են»,- նշել է դերասանը:

Գիբոսնը նաև նշել է, որ աղոթում է հայերի համար և հույս հայտնել, որ գերտերությունները ջանքեր կգործադրեն՝ խաղաղության հասնելու համար. «Ես աղոթում եմ ձեզ համար այս դժվարին ժամանակներում: Եվ ես նաև աղոթում եմ, որ խաղաղ լուծում գտնվի, ու մեծ տերությունները միջամտեն և ճանաչեն առկա իրավիճակը: Հուսով եմ՝ խաղաղության կգաք»,- եզրափակել է նա՝ հայերին մաղթելով ամուր մնալ, շարունակել կատարել իրենց գործը՝ մաղթելով Աստծո օրհնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ