Մոսկվան դարձյալ հիշեցրել է, որ դեմ է ԼՂ խնդրի ռազմական լուծմանը

Մոսկվան դեմ է Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծմանը և կոչ է անում բոլոր արտաքին խաղացողներին զերծ մնալ ռազմական սցենարից: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Չենք թաքցնում, որ չենք աջակցում այդ խնդրի ռազմական լուծման հնարավորության և թույլատրելիության վերաբերյալ դիրքորոշմանը։ Դիտարկելով երկու՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդներին որպես բարեկամական և եղբայրական, մենք չենք կարող աջակցել նման ձգտումներին», – հայտարարել է Լավրովը։

Նա հիշեցրել է, որ բացառապես քաղաքական կարգավորման օգտին հստակ արտահայտվել են Ռուսաստանի, ԱՄՆի և Ֆրանսիայի նախագահները ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ