Ամբողջ ուժս , ֆինանս ու ծանոթություներս խառնեցի , որ մի գրամ օգուտ տանք. Կամո Աբդուլյան

Սեպտեմբերի 27ին սկսվեց մի պատերազմ , որտեղ զոհվեցին լիքը անուշ տղերք։ Առաջին օրերին մտածում էի , որ հեսա կվերջանա , բայց արի ու տես՝ սա մեր նոր մարտահրավեր էր։ 7 ամիս Covid-ի հետ պայքարած ազգս կանգնեց մի նոր պայքարի առաջ։ Առաջինը փորձեցի գրանցվեմ կամավոր , բայց խոսակցությունը սկսում էր. «Այ ախպեր, 2 երեխա ունես, բա իրանց ով պտի պահի»։

Սկսեցինք թիկունքը պինդ պահել։ Ամեն օր սկսում էր Արծրունով,Շուշանով և լուրերով ։ Մի բուռ դարձած սկսում էինք առնել, գտնել,խնդրել,տանել,բերել,սորտավորել,գրել,գոռալ , բայց դա էլ չեր նստում սրտիս ։ Չէր հագեցնում ու չէր հանգստացնում ։

Գնացի գրվեցի կամավոր , բայց առհամարական հայացքով ճանապարհեցին։ Մի օր անց առանց ավելորդ շուխուրի,տնեցիքին ասեցի քովիդ եմ հիվանդացել; գնում եմ մեկուսանամ։ Իմ մեքենայով և 2 ընկերներիս հետ միասին ընկանք ճանապարհ:

ԱԹՍների շվոցի տակ հասանք Արցախ։ Փորձելով անել ամեն ինչ զգացինք ,որ մարդկային կռիվ այլևս չկա ։ Հրետանիի և անօդաչուի կռիվա իսկ մենք մի գունդ միս։ Մի քանի օր մնալուց հետո, վիճակին ծանոթանալուց հետո, մահից փրկվելուց հետո եկանք Երևան։

Ու սկսեցինք ավելի ուժեղ գործել։ Ամբողջ ուժս , ֆինանս ու ծանոթություներս խառնեցի , որ մի գրամ օգուտ տանք , անգամ սկսեցի շփվել այն մարդկանց հետ, ում անգամ չէի բարևում, ուր մնաց մի բան խնդրեի։ Գրամը դարձավ կիլոգրամ, ու վստահ եմ , որ ամրապնդվեցին այն բացերը, որոնք կային ու գոնե փրկվեց 1 զինվոր։

Այսքանը չեմ գրում ,որ ինձ գովամ։ Պարզապես մեջս չեմ կարում պահեմ ։ Չեմ կարողանում պատասխանել անիմաստ հարցերին. ասենք դու քանի սմս ես գրել հիմնադրամին ու չեմ կարում տեսնեմ կոմուֆլյաժային հագուստով կասկադում նստած տղերքին , որոնք խոսում են մի բանից, որի հոտն անգամ չեն քաշել ։

6-7 օրվա դիակի հոտ , որը մնումա քթիդ մեջ ու մարմնումդ , մեծ֊մեծ քաղաքականությունից խոսացող տղերքին, ուրիշի արածը շեյռ անող տղերքին, հայրենասիրական երգեր մեքենայում միացնող Թումանյան փողոցում ճրցնող տղերքին կասեմ մի բան .

  • ֊Ձեզ չեն հիշելու։
  • Դուք պատմության մեջ կմնաք վախկոտ։
  • Դուք ամեն անգամ ձեր լամուկ երեխեքին խափելու եք, որ հայրենիք ունեք։
  • ֊Դուք ամեն անգամ զոհված հերոսի նկարի կողքով չեք անցնելու, այլ գետնի տակով սողալու եք։
  • ֊Դուք ամեն անգամ սեղան նստելուց ու զինվորի կենաց խմելուց հիշեք , որ դուք տրաքած փուչիկ եք։
  • Փառք ու պատիվ մեր տղերքին և առյուծ աղջիկներին !!!
  • Ես ձեզ պաշտում եմ !!!
  • Փառք ու պատիվ իմ ընկերներին , որոնք առանց վարկյան մտածելու իրանց ունեցածի չափով օգնեցին
  • Դեռ ամեն ինչը առջևումա !!!
  • Հով արեք, սարեր ջան, հով արեք,
  • Իմ դարդին դարման արեք։
  • Շուտով կվերադառնամ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ