Ավետարանոց գյուղի մատույցներում ՊԲ-ն փորձում է չեզոքացնել ադրբեջանական դիվերսիոն խմբին

Պաշտպանության բանակը փորձում է չեզոքացնել Արցախի Ավետարանոց գյուղի մատույցներում գտնվող ադրբեջանական դիվերսիոն փոքրիկ խմբին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Այս պահին ադրբեջանական դիվերսիոն փոքրիկ խումբ է գտնվում Ավետարանոց գյուղի մատույցներում և մեր զորքը փորձում է նրան չեզոքացնել»,- ասաց Պողոսյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ