Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են անձնագրերն ու հեռախոսները

Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը, այլ նաև հեռախոսները։

Բոլորս հասկանում ենք՝ դա ինչի համար է կատարվում։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Պաշտպանության բանակը փորձում է չեզոքացնել Արցախի Ավետարանոց գյուղի մատույցներում գտնվող ադրբեջանական դիվերսիոն փոքրիկ խմբին:

Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Այս պահին ադրբեջանական դիվերսիոն փոքրիկ խումբ է գտնվում Ավետարանոց գյուղի մատույցներում և մեր զորքը փորձում է նրան չեզոքացնել»,- ասաց Պողոսյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ