Վերլուծությունը փաստել է Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերի իսկությունը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ին տարածված տեսանյութի վերլուծությունը փաստում է` Ադրբեջանի զիկողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդկահարելու կադրերն իրական են։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է.

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ սա իրական տեսանյութ է վերջին բախումներից, որտեղ ադրբեջանցի զինվորը գնդակահարում է ծանր վիրավորված հայ զինվորին։

Այսպիսով, միջազգային հանրությունը շարունակում է կույր մնալ, Ադրբեջանը շարունակում է ռազմական հանցագործությունները»,- գրել է Բեգլարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ