Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը։

Լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն:

16:17 — «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանն ավարտվել է։

16:27 — «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ Ստեփանակերտում օդային տագնապ ազդանշանը կրկին միացել է։

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:

Երեկոյան թշնամական ուժերը հերթական անգամ հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքներն ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ