Ֆրանսիայի արտգործնախարարը մեկնաբանել է Էրդողանի վիրավորանքները Մակրոնի հասցեին


Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի ղեկավարության վիրավորանքները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև «զրպարտիչ քարոզչությունը» նրա երկրի հասցեին:

Նախագահ Թայիփ Էրդողանը կտրուկ քննադատում է Փարիզի՝ իսլամական անջատողականության դեմ պայքարի ծրագրերը և Ֆրանսիայում «լուսավոր իսլամի» կառուցումը: Նախօրեին նա ասել էր, որ Մակրոնը «կորցրել է իր մտքի վերահսկողությունը» և կարիք ունի «միտքը բուժելու»: Այս խոսքերից հետո Ֆրանսիան ետ է կանչել դեսպանին Անկարայից:
«Քոնֆլան-Սենտ-Օնորինում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիայի իշխանությունների կողմից դատապարտման կամ համերաշխության որևէ պաշտոնական նշանի բացակայությանը վերջին օրերին ուղեկցվել է նաև Ֆրանսիայի դեմ ատելության և զրպարտության քարոզչությամբ, որը ի հայտ էր բերում մեր դեմ և մեր մեջ ատելություն սերմանելու ցանկություն, ինչպես նաև ուղղակի վիրավորանքներ հանրապետության նախագահի հասցեին՝ արտահայտված թուրքական պետության բարձրագույն մակարդակով», – ասված է նախարարի հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ