ՊԲ-ն հրապարակել է ևս 11 զոհված զինծառայողների անուններ

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները

  • Պետրոսյան Խաչատուր Սերգեյի, ծնվ. 2001թ.
  • Հարությունյան Արտյոմ Սպարտակի, ծնվ. 2001թ.
  • Պահեստազորային Մարտիրոսյան Արթուր Լևոնի, ծնվ. 1985թ.
  • Սայադյան Գարիկ Մերուժանի, ծնվ. 1984թ.
  • Թովմասյան Համլետ Ջանիբեկի, ծնվ. 1980թ.
  • Մխիթարյան Լեռնիկ Լևիկի, ծնվ. 1972թ.
  • Սարգսյան Սուրեն Բենիկի, ծնվ. 1985թ.
  • Մայիլյան Արսեն Արթուրի, ծնվ. 1982թ.
  • Մանուկյան Դավիթ Մանվելի, ծնվ. 1987թ.
  • Թոփչյան Արման Լևիկի, ծնվ. 1993թ.
  • Պահեստազորային Եգանյան Հրայր Արմենի, ծնվ. 1990թ.

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ