Բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին․ գումարը կհատկացվի COVID-19-ի դեմ պայքարին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել․

«PMA Venture Capital» խմբի հիմնադիր, Մեծ հայրենասեր եւ բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերում իմ գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին։

Գումարը հատկացվում է COVID-19-ի դեմ պայքարի համար։

Չգիտեմ՝ ինչով եմ արժանացել այսպիսի վերաբերմունքի, բայց խոստանում եմ, սիրելի պարոն Բաղումյան, ես Ձեզ չեմ հիասթափեցնի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ