«Վաղ առավոտյան թարմ ապրանք…». Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել։

«Վաղ առավոտյան թարմ ապրանք»,- գրել է նա։

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը:

Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ:

Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով:

Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա:

Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չկան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ