Երբ հայ ազգը միասնաբար պայքար է մղում թշնամու դեմ, նախկինները PR-վում են պատերազմի վրա

Երեկ երեկոյան մի տեսահոլովակ տարածվեց, ուր «Արցախի ձայներ» խմբի երգի հիման վրա պատրաստվել էր տեսահոլովակ, որն ավելի շուտ կարելի էր անվանել նախընտրական հոլովակ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համար: Հոլովակն ակնհայտ քաղաքական նպատակ էր հետապնդում, սկսելով նախագահ Արայիկ Հարությունյանի երդումից` հոլովակում հակաօդային տագնապ է սկսվում և պատերազմ, հետո հայտնվում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վիտալի Բալասանյանը, Սերյան Օհանյանն ու էլի անցյալից «հին ու բարի» դեմքեր, որոնք, խառնված Ադեկվատների` համացանցում հայտնի տարբեր իշխանություններին վիրավորող, քննադատող կերպարների հետ, կազմում են հոլովակի բովանդակությունը:

Ինչպես մեզ հայտնեց մեր աղբյուրը` հոլովակն այս օրերին պատրաստելը և հրապարակելը կազմակերպել է Ռ.Քոչարյանի թիմը, և այն պատրաստվել է TV5 հեռուստաալիքի կողմից: Երեկ ուշ երեկոյան երգի հեղինակները, երաժշտական ձևավորողը, տեսնելով աղմուկը, դիմել են «Արցախի ձայներ»-ի ղեկավար Լիրա Քոչարյանին` խնդրելով հեռացնել հոլովակը, քանզի իրենք չեն ստեղծել այդ ստեղծագործությունը, որպեսզի այն դառնա Քոչարյանի և Սերժի գովազդ, այն էլ այս ծանր օրերին:

Հոլովակը հեռացվեց, և գիշերը մեծ վեճերից հետո այն կրկին տեղադրվել է` առանց խոսքի հեղինակի, երաժշտական ձևավորման և այլ տեղեկությունների, որպեսզի զերծ պահեն նրանց քննադատությունից և վիրավորանքից:

Ցավալի է, երբ հայ ազգը միասնաբար պայքար է մղում թշնամու դեմ, զոհվում են 18 տարեկան տղաներ, որոշ քաղաքական կենտրոններ չեն խորշում այս իրավիճակը օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար:

աղբյուրը՝ Freenews

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ