Պատերազմի առաջին օրերից մինչ այսօր միայն «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 15 արցախցի փոքրիկ

Պատերազմի առաջին օրերից մինչ այսօր «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 15 արցախցի փոքրիկ։

«Նրանք բոլորը արցախցի են, բայց ծնվել են Երևանում՝ տուն վերադառնալու ակնկալիքով։

Թիկունքը ամուր է՝ «լյոխ լյավա, տարալընք»,-ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 24-ին ընդհանուր առմամբ թեժ մարտեր չեն ընթացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդը սկսել է մարտական գործողությունները հյուսիսային ուղղությամբ, թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսել են ուժգին հրետանային հարվածներ հասցնել և եղել է փոխհրաձգություն։ Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից հյուսիսային հատվածներում՝ անտառներում և բնակավայրերի հարակից տարածքներում չեզոքացվել է դիվերսիոն հետախուզական խումբ, սակայն այդ հատվածում մարտերը դիվերսիոն խմբերի դեմ դեռ շարունակվում են։

«Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակվողական գործողություններ իրականացնել՝ փոքր օջախային գրոհների տեսքով, կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։ Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են և հետ են շպրտվել, որոշ վայրերում հակառակորդը ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլային և զրահային տեխնիկա»,- ասաց Հովհաննիսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ