«Հայաստանի վարչապետը՝ տարվա քաղաքական գործիչ». Նվեր Մնացականյանի «ԲՈՄԲ» ելույթը

«Վեդոմոստի» հեղինակավոր թերթը Նիկոլ Փաշինյանին ճանաչել է «Տարվա քաղաքական գործիչ»՝ ընթերցողների քվեարկության արդյունքում։ Նույն անվանակարգում Փաշինյանի հետ մրցել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Խակասիայի Հանրապետության ղեկավար Վալենտին Կոնովալովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

«Վեդոմոստի»-ն տեղեկացնում է, որ «Տարվա քաղաքական գործիչ» անվանակարգում ի սկզբանե Նիկոլ Փաշինյանի անունը ընդգրկված չէր, և խմբագրությունը որոշել է «ուղղել սխալը և ներառել Փաշինյանին թեկնածուների ցանկում»։

Թերթը գրում է, որ անցնող տարում հետխորհրդային տարածքում տեղի ունեցավ ևս մեկ «գունավոր հեղափոխություն», այս անգամ՝ Ռուսաստանի ամենամոտ և հավատարիմ դաշնակից Հայաստանում։

Հակիրճ տեղեկանք է ներկայացվում Հայաստանում Թավշյա հեղափոխության, դրան հաջորդած քաղաքական իրադարձությունների մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ