«Նման վիճակում գտնվող զորքը կիրառում են իրենց համար մսաղաց հանդիսացող ուղղություններում…». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Հաճախ ադրբեջանական դրոշի ներքո գործող զորքերը դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ իրենք գտնվում են ծանր թմրամիջոցների ազդեցության տակ: Նման վիճակում գտնվող զորքը հիմնականում կիրառում են իրենց համար փաստացի մսաղաց հանդիսացող ուղղություններում:

Ինչպես ավելի վաղ հայտել էինք,  գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:

Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ