«Որևէ կասկած չունեմ, որ այս պատերազմի վերջնական արդյունքում ՀԱՂԹԱՆԱԿԸ մերն է լինելու»․ Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որևէ կասկած չունեմ, որ այս պատերազմի վերջնական արդյունքում ՀԱՂԹԱՆԱԿԸ մերն է լինելու:

Կասկած չունեմ նաև, որ խաղաղ բնակավայրերը մարտագծի վերածող «մեկ ազգ, երկու պետություն» հորջորջված ցեղախմբերի առաջնորդ կոչվածներն իրենց կատարած վայրագությունների համար հատուցելու են ամբողջ ծավալով: Եթե «ժողովրդավար» ու «մարդասեր» ներկայացող աշխարհի հզորները, իրենց շահերից ելնելով, կարող են չնկատելու տալ դիմացի սուլթանապետության կողմից հեռահար հրետանային ու օդային հարվածներով Արցախի խաղաղ բնակավայրերի հանդեպ իրականացվող այլանդակությունները, ապա տառապանքի ծանրությունն ուսած հայը՝ երբեք:

Արդեն փաստ է, որ հենց պատերազմի սկզբից թիրախավորելով խաղաղ բնակչությանը՝ միապետ Ալիևը կրկնեց իր նախորդների սխալը: Իսկ սխալի էությունը հետևյալն է՝ նա ողջ արցախահայությանը՝ կին, մանուկ, թե ծեր, սիպեց ոչ թե ենթարվել խուճապի, այլ իրենց ամուսիների, հայրերի և որդիների հետ միասին դառնալ ԲԱՆԱԿ… Բանակ, որը հանուն գոյապահպանության պարտադրված է մինչև վերջ պատերազմել և ՀԱՂԹԵԼ»:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •