«Նիկոլ Փաշինյանը ապացուցելու բան ունի». Վիգեն Սարգսյան

Մենք հայտ ենք ներկայացնում այս ընտրություններին լինելու հիմնական ընդդիմադիր ուժ, ՀՀԿ խորհրդի նիստից հետո հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։

«Կարծում ենք, որ ունենք դրա հնարավորությունը, մեր ռեսուրսը, մեր գիտելիքն ու փորձը դա թույլ է տալիս, գումարած դրան՝ մենք ունենք սկզբունքային հակասություններ գործող իշխանության հետ, որոնք թույլ են տալու ընդդիմադիր ուժի կարգավիճակը լիարժեք օգտագործել ավելի արդյունավետ կառավարում ունենալու համար», — հայտարարեց Վիգեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ վարչապետը, որին հրապարակում հավաքված քաղաքացիները մատնանշեցին որպես ժողովրդի թեկնածու, և որին ԱԺ-ն տվեց այդպիսի հնարավորություն, պետք է շարունակի կատարել այդ պարտականությունը, որն ստանձնել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ