Առաջնագծի հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան

Արցախի հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան հայկական զինված ուժերի ձեռքում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, զինտեխնիկայի  բացառիկ կադրերը հրապարակել է Banak.info-ն:

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել՝ ողջ զինանոցի կիրառմամբ:

Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Շուշին, Ասկերանը,այլ քաղաքներ, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ