Մայք Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել ըստ էության

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել ըստ էության, Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների հետ Պոմպեոյի առանձին հանդիպումների արդյունքերը ամփոփելով՝ հայտնել է Պետդեպարտամենտը, փոխանցում է РИА «Новости»-ն։

«Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է բռնությանը վերջ տալու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը։

Պետքարտուղարը նաև կարևորել է, որ երկու կողմերը սկսեն առարկայական բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտությունը կարգավորելու համար ՝ հիմնվելով բռնության սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների մասին Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա», – հայտարարության մեջ ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ