Հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, գերեվարվել է ադրբեջանցի զինծառայող

Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել:

Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից:

Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։

Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։
Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա:

Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ