Նոր կորոնավիրուսային վարակի հետևանքով հնարավոր է մազաթափություն առաջանա․ գիտնականներ

Նոր կորոնավիրուսային վարակի հետևանքներից կարող է լինել մազաթափությունը. նման եզրահանգման են եկել Գլոբալ առողջապահության և բժշկության ազգային կենտրոնի գիտնականները, հայտնել Է NHK հեռուստաալիքը։

Մասնագետները պարզել են, որ COVID-19-ից ապաքինվելուց 4 ամիս անց հիվանդների 11%-ի մոտ հևոց է նկատվել, 10%-ի մոտ՝ թուլություն, 4%-ի մոտ պահպանվել է հազը, 2%-ի մոտ ՝ համի և հոտի բացակայությունը:

Ավելին, գիտնականները նկատել են, որ կորոնավիրուսի նշանների ի հայտ գալուց 2 ամիս անց հիվանդների մոտ սկսվել է մազաթափություն։

Գիտնականները չեն բացառում, որ դա կարող է կապված լինել հիվանդների հոգեկան ապրումների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ