Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը. մեծ մասը դեղամիջոցներ ու բուժսարքավորումներ

Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը։

25 տոննա մարդասիրական բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները: Այս մասին տեղեկացնում է Հայաստան համահայկական հիմնադրամը։

«Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված արդեն երրորդ նմանատիպ փոխադրումն է։

Շնորհակալ ենք շարունակական աջակցության համար»,- ասված է հիմնադրամի հայտարարությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ