Թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը

Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։
Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։
ԱԻՊԾ-ը նաև տեղեկացնում է, որ ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։
Րոպեներ անց ծառայությունը թարմացրեց տեղեկատվությունը՝ նշելով.
«Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։
Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ