ՀՀ ՄԻՊ-ը կապի մեջ է Ադրբեջանում հայտնված հայ գերիների ընտանիքների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է Ադրբեջանում հայտնված հայազգի գերիների ընտանիքների հետ:

«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մեր մասով՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում արվում է առավելագույնը՝ առաջնահերթ կապ ապահովելով նաև միջազգային կառույցների հետ»,- գրել է Թաթոյանը և հավելել, որ Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ։

ՀՀ ՄԻՊ-ը հայտնել է, որ ադրբեջանական լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ