Սաշիկ կինը ձերբակալված որդու` Ֆրանկլին Գոնսալեսի մասին

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ:Այս մասին այսօր՝ հունվարի 16- ին դատարանում լրագրողների հարցին ի պատասխան ասաց Հայկ Սարգսյանը:

NEWS.am-ի հարցին, թե Պրահայում ի՞նչ պայմաններում է պահվում եղբայրը, Հայկ Սարգսյանը կտրուկ պատասխանեց. «ընտիր»: Հարցին, թե նա ի՞նչ դժգոհություններ է հայտնել, Սարգսյանը պատասխանեց. «Ոչ մի»:

Նշենք, որ այսօր դատարանում պետք է քննվեր Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործը, նիստը սակայն քիչ առաջ հետաձգվեց մեղադրող դատախազի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ  միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Ներկայումս քննարկվում է նրա՝ Հայաստան արտահանձնման հարցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ