Վարչապետի այցը առաջնագծում վիրավորված մեր հերոսներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված զինծառայողներին:

Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը:

Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Այցելեցի առաջնագծում վիրավորված մեր հերոսներին եւ շնորհակալություն հայտնեցի հայրենիքի պաշտպանության անձնվեր գործի համար:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, 23 October 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ