«Նիկոլ» կոնֆետներ՝ Սամվել Ալեքսանյանի «Երեւան Սիթիներում»

Համացանցում կոնֆետների լուսանկար է հայտնվել, որում երևում է, որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում հայտնվել են «Նիկոլանվանմամբ կոնֆետներ։

Սամվել Ալեքսանյանին է պատկանում «Երևան Սիթի» և վերջինիս դուստր ձեռնարկություն համարվող «Կայզեր» սուպերմարկետների ցանցը։

Ս.Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցերը պատճառ են հանդիսացել փոքր և միջին բիզնես համարվող խանութների և կրպակների փակմանը, ինչի հետևանքով ՀՀ-ում մեծացել է գործազրկության և հետևաբար՝ աղքատության մակարդակը, ինչն էլ իր հերթին ազդել է երկրի բնակչության արտագաղթի աճի վրա։

Ըստ ռուսական The Moscow post պարբերականի՝ Ս.Ալեքսանյանին է պատկանում 7 դեղագործական ֆիրմա։ Նրան է պատկանում նաև «Նատալի Ֆարմ» դեղատների խոշոր ցանցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ