Ինչու՞ Սերժ Սարգսյանը չլքեց ՀՀԿ ղեկավարի պաշտոնը. պարզաբանում է Վիգեն Սարգսյանը

ՀՀԿ Գործադիր մարմինը ձևավորվում է համագումարի ժամանակ։ Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ նորընտիր փոխնախագահ Վիգեն Սարգսյանը՝ ներկայացնելով այսօր տեղի ունեցած այն փոփոխությունները, որոնք խորհրդի լիազորությունների շրջանակում էին։

Այսօր փոխվել է կանանց կառույցի ղեկավարը։ Հերմինե Նաղդալյանի փոխարեն այդ պաշտոնում ընտրվել է ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը։ Երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանի փոխարեն այդ պաշտոնում ընտրվել է  Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի տնօրեն Հայկ Մամիջանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ