Գերմանիան մերժել է Թուրքիային զենքի վաճառքը կասեցնելու մասին Հունաստանի խնդրանքը

Գերմանիան պատասխանել է Հունաստանի խնդրանքին Թուրքիային ռազմական նշանակության սարքավորումների վաճառքը կասեցնելու մասին՝ հաշվի առնելով Անկարայի ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում:

Ինչպես հայտնում է Greek City Times-ը, Գերմանիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ դաշնային կառավարությունը հետևում է «զենքի արտահանման սահմանափակ և պատասխանատու քաղաքականությանը»:

Գերմանիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Թուրքիային զենք վաճառելու արտոնագրերը տրվել են «արտաքին և անվտանգության քաղաքականության չափանիշների պրիզմայով մանրազննին դիտարկելուց հետո»:

Նախարարությունից հավելել են, որ Թուրքիային զենքի վաճառքի արտոնագրերի թիվը «բավականին ցածր է»:

Ըստ գերմանական կառավարության 2019-ի զեկույցի՝ Թուրքիային վաճառվող սպառազինումը կապված է բացառապես «ծովային կիրառման առարկաների» հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ