ՊԲ-ն հրապարակել է ևս 26 զոհի անուն, հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 900 զոհ, հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները

  • Խալաթյան Գրիգոր Սևադայի, ծնվ. 2001թ.
  • Մնացականյան Կարեն Կարապետի, ծնվ. 2002թ.
  • Բաբայան Արմենակ Մնացականի, ծնվ. 2000թ.
  • Մուրադյան Խաչիկ Մեսրոպի, ծնվ. 2001թ.
  • Դանիելյան Դավիթ Հմայակի, ծնվ. 2000թ.
  • Խեքոյան Ռաֆիկ Զալիկի, ծնվ. 2000թ.
  • Կոստանդյան Վրեժ Արսենի, ծնվ. 2000թ.
  • Ավետիսյան Սուրիկ Իշխանի, ծնվ. 2001թ.
  • Զաքարյան Շոթա Ազիզի, ծնվ. 2001թ.
  • Ասլամազյան Աղվան Սմբատի, ծնվ. 2000թ.
  • Նահապետյան Իլյա Վահանի, ծնվ. 2001թ.
  • Սարգսյան Վահե Սարգսի, ծնվ. 2000թ.
  • Աղամալյան Վահե Սահակի, ծնվ. 2000թ.
  • Բարսումյան Ստյոպա Դավթի, ծնվ. 2001թ.
  • Հակոբյան Դավիթ Իշխանի, ծնվ. 2001թ.
  • Հովհաննիսյան Նարեկ Արթուրի, ծնվ. 2000թ.
  • Բադալյան Մակիչ Հարությունի, ծնվ. 2002թ.
  • Բալբաբյան Լյովա Ռաֆայելի, ծնվ. 1983թ.
  • Թադևոսյան Վարդան Սերոժի, ծնվ. 1980թ.
  • Հովհաննիսյան Վարազդատ Լևիկի, ծնվ. 1995թ.
  • Մկրտչյան Ռազմիկ Գալուստի, ծնվ. 1999թ.
  • Անանյան Սամվել Անատոլիի, ծնվ. 1988թ.
  • Պետրոսյան Բաբկեն Արթուրի, ծնվ. 1993թ.
  • Կիրակոսյան Զոհրապ Աբրահամի, ծնվ. 1985թ.
  • Սաֆարյան Բադալ Գևորգի, ծնվ. 1965թ.
  • Հարությունյան Ստյոպա Վարուժանի, ծնվ. 2001թ.

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 22-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 900 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ