Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, քիչ առաջ ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ մասնակցելու իր վերաբերյալ քրեական գործին։
Հայկ Սարգսյանը չցանկանացավ պատասխանել լրագրողների հարցերին։ Հարցին, թե խոսե՞լ է եղբոր՝ Պրահայում գտնվող Նարեկ Սարգսյանի հետ, տվեց դրական պատասխան։
Մյուս հարցին՝ ի՞նչ պայմաններում է պահվում եղբայրը, ասաց՝ ընտիր, նա նաեւ նշեց, որ եղբայրը ոչ մի դժգոհություն չունի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների հետ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Հիշեցնենք, նաեւ, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով
աղբյուրը՝ hraparak.am