ՊԲ-ն ոչնչացրել է թուրքական արտադրության հերթական «Բայրաքթարը»

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրաքթարը»: ՊԲ-ն նաև տեսանյութ է հրապարակել:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով:  Պողոսյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»,- գրել է Պողոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ