Ռազմական գործողություններն առաջնագծի ամբողջ երկայնքով շարունակվում են

Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում:

Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ՝ տեղեկացրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է մերօրյա հերոսների նոր անուններ, որոնք ներկայացվել են պետական բարձր պարգևների:

Արդյունավետ հակահարձակողական գործողությունների, հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան ոչնչացնելու, թշնամական դիրքեր գրավելու համար մայոր Սամվել Սերժիկի Հարությունյանը, կապիտան Իշխան Արամի Կարապետյանը, ավագ լեյտենանտներ Արմեն Գրիգորիի Սարգսյանն ու Մոնթե Խաչատուրի Գրիգորյանը և լեյտենանտ Նոյ Արթուրի Սողոմոնյանը հրամանատարության կողմից ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների:

Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակն այս պահին թեժ…

Posted by Վահրամ Պողոսյան on Thursday, 22 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ