Իրանում ձերբակալել են 66 պանթուրքիստ ակտիվիստների, ովքեր մասնակցում էին Հայաստանի դեմ ցույցերի

Հուլիսի 16-ից հոկտեմբերի 18-ը Ադրբեջանին և Թուրքիային սատարող ցույցերի ընթացքում 66 ակտիվիստ է ձերբակալվել: Հաղորդում է infoteka24.ru-ն՝ վկայակոչելով Pan-Turkist Gunaz հեռուստաընկերությանը։

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի սկզբից ի վեր, Իրանում գտնվող պանթուրքիստները Իրանից պահանջել են փակել Հայաստանի հետ սահմանը, կազմակերպել ցույցեր, որոնց ժամանակ նրանք ազգայնական կոչեր են հնչեցրել, այդ թվում՝ Իրանի դեմ:

Այնուամենայնիվ, Իրանի իշխանությունները խստագույնս ճնշում են իրենց տարածքում ազգայնականության ցանկացած դրսևորում։ Հավաքները բռնի կերպով ցրում են, իսկ կազմակերպիչները հայտնվում են ճաղերի հետևում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ