Քոբուլեթիում հարձակվել են ինկասացիայի մեքենայի վրա. պատճառվել է 75 հազար դոլարի վնաս

Այսօր Վրաստանում ևս մեկ հարձակում է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է «РИА новости»-ն:

«Այս անգամ հարձակում է տեղի ունեցել ինկասացիայի մեքենայի վրա Քոբուլեթի քաղաքում. նախնական տվյալներով պատճառվել է 75 հազար դոլարի վնաս»,-գրում է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Վրաստանի Զուգդիդի քաղաքում զինված անձը հոկտեմբերի 21-ին հարձակվել է բանկի մասնաճյուղի վրա և պատանդ վերցրել մոտ 30 մարդու: Հանցագործը պահանջել է 500 հազար դոլար և ուղղաթիռ:

Պատանդների ազատագրման հատուկ գործողությունը շարունակվել է ավելի քան 7 ժամ։ Բանակցություններին մասնակցել է Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին։ Պատանդների ազատմանը հաջողվել է հասնել Սամեգրելո-Զեմո Սվանեթիայի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Ավթանդիլ Գալդավայի շնորհիվ։ Նա կամավոր պատանդ է դարձել և դրանով պատանդների մեծ մասին օգնել է բանկից դուրս գալ։ Անհայտ անձը ստացել է գումարը և մնացած պատանդների հետ բանկի շենքից հեռացել։ Զինված հանցագործը նրանց բաց է թողել Չխորոցկույսկի շրջանի Կիրցխի գյուղի մոտ անտառում և թաքնվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ