«Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով». Արծրուն Հովհաննիսյան

«Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։ Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբերը»,- ասված է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ։

Ադրբեջանը հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։  Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։ Տուժածների ու վնասների մասով` տեղեկություններ առայժմ չկան»,-նշում են ԱԻ ՊԾ-ից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ