Ադրբեջանն առաջնագծի կենտրոնական ուղղությամբ իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում:

«Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,-նշում են Արցախի ՊՆ-ից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ