Երևանի կամավորական ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը

«Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։ Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ բոլոր քաղաքապետներին, գյուղապետներին, տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ղեկավարներին կոչ էր արել, որ ստանձնեն լիդերություն, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը։

Մարզպետներն ու համայնքի ղեկավարները արձագանքել են կոչին ու կամավորագրվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ