Սաուդյան Արաբիան 1,5 միլիոն զբոսաշրջիկների արգելել է այլևս այցելել Թուրքիա , իսկ միայն Թուրքական ընկերությունների հետ բnյկnտը , թուրքերի տնտեսությանը կվնասի 20 միլիարդ դոլար


Սաուդյան Արաբիան 1,5 միլիոն զբոսաշրջիկների արգելել է այլևս այցելել Թուրքիա , իսկ միայն Թուրքական ընկերությունների հետ բnյկnտը , թուրքերի տնտեսությանը կվնшսի 20 միլիարդ դոլար: Այս մասին տեղեկացնում է SLIM.am-ը հղում անելով «Սաուդ գազետե» գործակալությանը:

Սաուդյան թագավորությունում թուրքական արտադրանքը բnյկnտելnւ արշավը թափ է հավաքել, և ավելի շատ ընկերություններ և հաստատություններ, որոնք գործում են տարբեր առևտրային և արդյունաբերական հատվածներում, միանում են թագաժառանգ Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի կոչին:

Անցյալ շաբաթ մասնավոր հատվածի կողմից հայտարարված ժողովրդական բnյկnտի արշավին ահռելի արձագանք է եղել:

Սաուդյան Արաբիայի պալատների խորհրդի և Ռիադի պալատի նախագահ Աջլան Ալ-Աջլանն հայտնել է , որ բnյկnտների նախնական վնասը Թուրքիայի տնտեսության համար կարժենա մոտ 20 միլիարդ դոլար:

«Կարծում եմ 20 միլիարդ դոլար վնшuից բացի , մոտ 1.5 միլիոն սաուդցի զբոսաշրջիկների Թուրքիայում գտնվելու шրգելքը ևս մեծ գումար կկազմի , այդ ամենի վերջնահաշվարկը կարվի մի քանի ամսից: Ինձ թվում է այս ամենը պարոն Էրդողանի վրա շատ-շատ թանկ կարժենա: Սաուդյան բոլոր ոլորտների հազարավոր ներդրողների , ներմուծմամբ զբաղվող ընկերություններին և զբոսաշրջությամբ զբաղվող ընկերություններին հստակ ասվել է , որ դադարեցնում ենք գործ ունենալ մի երկրի հետ , ով դեմ է դուրս եկել մեր կառավարությանը և մեր ժողովրդին: Այս պահին ամբողջովին դադարեցված է », – հայտարարել է Աջլան Ալ-Աջլան:

Աջլան Ալ-Աջլան նաև հայտարարեց , որ ընդամենը մի քանի օրերի ընթացքում թագաժառանգ Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի հրամանով ՝ Թուրքիայում գտնվող Սուդյան ամբողջ ներդրումները կփակվեն , որոշները կվաճռվեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ