Այս պայքարում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ. Գյումրու համայնքապետարան

Գյումրու համայնքապետարանը ևս արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա կոչին։

«Սիրելի՛​​ գյումրեցիներ, քաջ գիտակցում ենք պատմական այն շրջադարձային փուլը, որում ապրում ենք, սա մի նոր Սարդարապատ է, սա մեր գոյության և ինքնության վճռորոշ պայքարն է, և այս պայքարում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքելով՝ դիմում ենք մեր համայնքի բնակիչներին՝ կամավորագրվել Հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։ Այս պահից սկսած կարող եք դիմել Գյումրու համայնքապետարան կամ զինվորական կոմիսարիատ՝ ձևավորելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո գործող կամավորական ջոկատներ և միանալու հայրենական պայքարին, որի զինվորն ենք յուրաքանչյուրս։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, փա՛ռք Հայոց բանակին»,- ասված է Գյումրու համայնքապետարանի գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ