ԵԱՏՄ երկրներից ՀՀ ներմուծված ռազմական բեռները հարկերից ազատելու մասին նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

74 կողմ ձայնով ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը:

Այս նախագծով, հիշեցնենք, Կառավարությունն առաջարկում էր հարկերից ազատել Պաշտպանության նախարարությանը,

Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ Առողջապահության նախարարությանը հանձնվող՝ ռազմական, հումանիտար եւ առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ անդամ երկրներից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ